Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ հող իր առաջին ուխտագնացությունը սկսել է Հորդանանից, այնուհետև մեկնել է Պաղեստին և Իսրայել: Արևմտյան ափին գտնվելիս՝ պապը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասին և Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին հրավիրել է՝ հաղորդել է France-Presse-ը:
Ինչո՞ւ են մարդիկ այսքան դաժան ու անխնա իրենց շրջապատի, այն միջավայրի նկատմամբ, որտեղ ապրում են:
Ո՞վ, ինչո՞ւ է ջարդել այս աղբարկղը, արմատախիլ արել կոկոններով ծաղկի թուփը: Ո՞Ւր է անհետացել նստարանի կողատախտակը: Հուշաղբյուրի կողքի գարշահոտությունը բնության քմահաճույքի հետ հաստատ կապ չունի, ոչ էլ կարկուտն է ջարդել կողքի տաղավարի երկաթաճաղերը:
Գրված է Աստծո խոսքում, որ վերջին ժամանակների նշաններից մեկն էլ այն է լինելու, որ մարդիկ տարաժամ են հեռանալու կյանքից։ Եթե երբևէ գնալու լինես գերեզմանոց, ապա ուշադիր զննիր գերեզմանաքարերի տարեթվերը և կհամոզվես, որ ծերության հասած քիչ մարդու կգտնես, իսկ դեռ կյանքը չապրած բազումների կհանդիպես։
Պահապա՛ն ամենայնի Քրիստոս, Քո աջը թող հովանի լինի ինձ վրա ցերեկ և գիշեր, տանը նստելիս, ճանապարհ գնալիս, ննջելիս և արթնանալիս, որպեսզի երբեք չսասանվեմ, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
Դարձյալ բարձրացրի աչքերս և տեսա. ահա մի թռչող գերանդի։ Հրեշտակն ասաց ինձ. «Ի՞նչ ես տեսնում»։ Ասացի. «Թռչող գերանդի եմ տեսնում՝ քսան կանգուն երկարությամբ և տասը կանգուն լայնությամբ»։
Մայր Աթոռի մատենադարանի «Կլոր սեղան» կոչվող ժողովի մասնակիցներն այս անգամ ոչ միայն հոգևորականներն էին, այլև մանկավարժներ, որոնց անհանգստացրել էր ՄԱԿ-ի երեխաների պաշտպանության կոմիտեի հանձնարարականը, ըստ որի` առաջարկվում է հանել մեր դպրոցներից «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը, որը մի քանի տարի առաջ էր ընդունվել կառավարության որոշումով:
Եկեղեցու մեծագույն վարդապետներից մեկը` սբ Հովհան Ոսկեբերանը, մեծ ներդրում ունի հոգևոր գրականության անդաստանում, հատկապես սուրբգրային մեկնությունների մեջ: Նրա բարոյախրատական ճառերը մշտապես եղել են արժեքավոր և ոգեշունչ: Խոսել է նաև սիրո մասին, ներկայացրել, թե այս աշխարհում ինչ կարևոր իմաստ ու նշանակություն ունի սերը դեպի ընկերն ու մերձավորը, ցույց տվել, որ ընկերոջ հանդեպ սերն արդեն իսկ մեծագույն իմաստներից մեկն է կյանքում:
Արքա՛ երկնավոր, տո՛ւր ինձ Քո արքայությունը, որ խոստացար Քո սիրելիներին, և զորացրո՛ւ իմ սիրտը` ատելու մեղքը և միայն Քեզ սիրելու և Քո կամքը կատարելու, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...